Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասված է.
««Հանձնեք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը»
Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակից լինել այս կարևորագույն առաքելությանը»,- ասված է հայտարարության մեջ։