Անհայտ անձը խարդախությամբ գումարներ է վերցրել՝ իբր ծառայության մեջ գնտվող եղբոր համար․ ԱՀ ոստիկանություն

Արցախում աճել է խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում։

Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1979թ.) դիմումն այն մասին, որ հունիսի 10-ին անհայտ անձը զանգել է իրեն և ներկայացել որպես «Արմենպրեսս» լրատվականի աշխատակից՝ ոմն Արմեն, ով իր հետ զրուցելով իրեն թվացել է թե ճանաչում է վերջինիս, քանի որ ամիսներ առաջ նշված լրատվականից հարցազրույց էին վերցրել իրենից, և խնդրել է պարտքով 40.000 ՀՀ դրամ, 140.000 ՀՀ դրամ և այնուհետև 150.000 ՀՀ դրամ գումար փոխանցել ծառայության մեջ գնտվող իր եղբորը, որը ծառայում է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, իր կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել