Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները շաբաթ օրը գրանցել են 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18: 00-ին (Մոսկվայի ժամանակով 13: 00-ին)։
Օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: