Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին գումարած նիստում ԿԸՀ-ն անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը:
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: