Թե՛ կորոնավիրուսը, թե՛ նիկոլովիրուսը սկսել են վերանալ, հասնել զրոյի․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Մի համեմատություն ինձ ասեցին էն օրը, որով ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Ասում են՝ կորոնավիրուսը և նիկոլովիրուսը շատ իրար նման են։ Երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսությունն են քայքայում։

Բայց շատ կարևոր մի բան կա, եթե նայենք ռեյտինգները, թե՛ կորոնավիրուսը, թե՛ նիկոլովիրուսը սկսել են վերանալ, հասնել զրոյի, և ես համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենէ էդ երկու բացիլներին և կարողանալու ենք իրապես ձևավորել էնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդուցավը և գիտի, թե ինչպես պետք է մեր երկիրը հանի այս ծանր իրավիճակից, որտեղ հայտնվել ենք։

Ուստի՝ ես խնդրում եմ ձեզ բոլորիդ, որ հունիսի 20-ին գնաք ընտրատեղամասեր, ձեր հետ տանեք ձեր ընկերներին, բարեկամներին, հարևաններին, համոզեք, բացատրեք, որ հունիսի 20-ին, ընտրելով «Պատիվ ունեմ» դաշինքը, դուք տալու եք քվե այնպիսի մի ուժի, որը ի զորում է մեր երկիրը հանել այս ծանր իրավիճակից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել