Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Աղբյուր՝ Իրավաբան.net