ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված համակարգ է ձևավորվել, որի 60%-ն ատում է սեփական ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Էսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլլերի են նման, քան թե լրագրողի։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչի համար էր թավիշը։ Դա հարկավոր էր, որ մեր հանրության պոտենցիալն ի վերջո ի ցույց դրվի։

Բայց մենք արդյունքում ի՞նչ տեսանք․ մենք տեսանք, որ ըստ էության, վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ։ Ես մի վիճակագրություն եմ բերում անընդհատ, որ, օրինակ 10 տարեկան երեխաների 30%-ը կարդալ ընդհանրապես չգիտի։

Էս նշանակում է, որ մի ուրիշ 30% կիսագրագետ է, էն մեկ ուրիշ 30% վատ կրթություն է ատացել։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել և էսօր էլ էդ համակարգը վերացված չի, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, երբ ինքն իրեն անընդհատ վերարտադրում էր։

Եթե որևէ աշխատատեղ, դա էդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ, դա էդ էլիտայի ներկայացուցիչների համար է։

Էսօր ամենաշատը դա երևում է իրավաբանների վրա։ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60%-ը պարզապես ատում է սեփական ժողովրդին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել