Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, բարեկամի կամ հարազատի կոմից որևէ լկտիություն որևէ տեղ․ Ռոբերտ Քոչարյան

«Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի, բարեկամի կամ հարազատի կոմից որևէ լկտիություն որևէ տեղ։ Եթե մերոնք չեն անում, ովքե՞ր պետք է անեն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր՝ հունիսի 11-ին Եղվարդ քաղաքում հանդիպման ժամանակ պատասխանելով քաղաքացու հարցին։ Քաղաքացին հարցրել է՝ երաշխավորո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը, որ իր ընտրվելուց հետո չեն լինի արտոնյալներ, քանի որ մարդկանց հիմա վախեցնում են, թե եթե նախկնները գան, կսկսեն շրջել թիկնազորով, ճնշեն մարդկանց։

«Քաղաքացիու դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է վերջին տարիներին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «2008 թվականից հետո ես իշխանության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ հարցերում համաձայն չեմ եղել»։

«Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն։ Նման կարգի դրևորումներ թուլ չենք տալու։ Խստության տեսանկյունից բավարար կամք ունեմ։ Խստությունը ո՞րն է։ Մեկ-մեկ լինում է՝ մի հատ նայում ես՝ ու հերիք է արդեն, մարդ իր տեղում նստում է»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել է՝ Կոնդի ամառանոցները դարձնելու են վերականգնողական կենտրոններ․ «Սա նշանակում է, որ բարձր պաշտոնյաները բնակվելու են իրենց տներում՝ սովորական քաղաքացիների պես, շփվելու են իրենց հարևանների հետ։ Նման պարագայում համը հանել կամ ինչ-որ նման բան շատ դժվար է լինելու անել։ Ես օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի եղել է վարչապետ, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ կիրակի օրերին նարդի է խաղացել։ Պաշտոնյային ժողովրդից բաժանող այդ պատնեշը պետք է վերացվի»»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել