Ալիևը մատի վրա ֆռցրեց էս տհասին․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․

«Մենք միանշանակ պետք է փաստենք, որ անվտանգային համակարգն այսօր փլուզված է, ամբողջովին փլուզված է։ Միաժամանակ պետք է հիշենք, հատկապես այստեղ՝ Վայոց ձորում, որ այդ խալխլումը սկսվեց այստեղից՝ Վայոց ձորից 2018 թվականի մայիսին, երբ որ ադրբեջանցիները, օգտվեով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, Նախիջևանի հատվածում նրանք բավականաչափ առաջ եկան։ Այդ ժամանակ 2500 հա, այսինքն՝ 25 քառ․ կմ մեր վերահսկողությունից դուրս եկավ։

Արդյունքում ինչ ունեցանք, այ, բոլորդ գիտեք, որ Երևանից մինչև այստեղ ադրբեջանցիները կրակի տակ են առել, ավելի ճիշտ՝ նշանառության տակ են առել ճանապարհի մի քանի հատվածներ։ Բոլորդ գիտեք, որ այսօր նշանառության տակ է մեր բնակչության մի մասը։ Էսա, այստեղիցա սկսվել։ Այստեղից սկսվել է, հետո շարունակվել։ Հիշում եք էդ վերելակային հանդիպումը, որտեղ Ալիևը մատի վրա ֆռցրեց էս տհասին և սկսեց իր գործն անել։ Էդ ժամանակից է հիմքը դրվե մեր նվտանգության համակարգի փլուզման»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել