«Վեոլիա Ջուրը» հայտնում է․
«Սիլիկյան թաղամասը սնող 150մմ տրամագծով ջրագծի վրա պետք է փոխարինել վթարված մեկ փական, ինչը բարդ գործ չէ, սակայն զգալի նախապատրաստական աշխատանք է պահանջում: Նախ պետք է աղբակույտերի տակից բաշխիչ դիտահորը «պեղել» և հետո միայն բուն խնդիրը լուծել:
Ցավոք, աղբի անօրինական կուտակումը ճանապարհներին զուգահեռ ձգվող ջրագծերի վրա ամենուր է, ինչը դժվարություններ է ստեղծում ՎեոլիաԹիմի համար ու հավելյալ ժամանակ պահանջում վթարի վերացման համար»: