Հունիսի 11-ին ժամը 02:30-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտոնւմ է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը։
«Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 02:20-ի սահմաններում նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է. Ա.-ի (ծնված 1991թ.) և Հ. Հ.-ի (ծնված 1992թ.) միջև, որի ընթացքում Է. Ա.-ն գրպանի դանակով հարվածել է Հ. Հ.-ի որովայնին, ինչի արդյունքում վերջինս որովայնի առաջնային պատի թափանցող ծակած կտրած վերք ախտորոշմամբ ժամը 02:40-ին տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Է. Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասված է հյատարարության մեջ: