Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել