Արցախբանկի ոսկերիչ-փորձագետին մեղադրանք է առաջադրվել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ատոմ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ատոմ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Արցախբանկ ՓԲԸ-ի կենտրոնական մ/ճյուղում որպես ոսկերիչ-փորձագետ, Արցախբանկ ՓԲԸ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ 132 անձանց անվամբ իբրև 583, 750, 900 և 958 հարգի ոսկյա զարդեր գնահատել և գրավադրել է ընդհանուրը 2.779.000 ՀՀ դրամ արժողությամբ 375 հարգից ցածր հարգի ոչ թանկարժեք մետաղների համաձուլվածքից և արծաթից պատրաստված զարդեր, Արցախբանկ ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 146.860.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով Արցախբանկ ՓԲԸ-ին ընդհանուրը 144.081.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել