Չարենցավանում տարեց կինը Քոչարյանին մեղադրեց թալանի համար. վիճաբանություն սկսվեց

2-րդ նախագահ Ռոբետ Քոչարյանի քարոզարշավի ժամանակ` Չարենցվանում, տարեց կանանցից մեկը սկսեց նրան մեղադրել գործարաններ թալանելու համար:

«Առանց են էլ տենց ա եղել, որ թվերի՞ց… գործարանները թալանեցիր, պատերից հետ, ստանոկներից հետ»,-բղավում էր կինը:

ՀՀ 2-րդ մախագահը պատասխանեց. «Մի գուցե գաք իմ տեղը նստե՞ք, ես ձեզ հրավիրում եմ այստեղ»:

Կինը պատասխանեց. «Ես շնորհակալ եմ քո տեղից»:

Նա հորդորեց այդ կնոջը թողնել դահլիճում և ձեռք չտալ:

«Մեր քաղաքացին է պետք է հանգիստ նայենք»,-նշեց նա:

Դահլիճում գտնվող համակիրները կնոջը դուրս հանեցին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել