Տավուշի մարզի Բերդավան համայքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում տեղի ունեցող հայ ռազմագերիների դատավարություններին:
«Մեր գերեվարված եղբայրենրի հարազատների հետ հանդիպելիս միշտ ասում եմ՝ տեսեք այնտեղ դատավություն եղավ Բերդավանցի Կարենին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին, բայց ի հեճուկս դրա, նա այսօր հայրենիքում է, իր օջախում է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա ասաց, որ բոլոր վերադարձած գերիներին պետք է խրախուսեն, որ արագ վերադառնան լիարժեք կյանքին:
«Ես խորահվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում տասնյակ, հարյուրավոր մայրերից շնորհակալություններ եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում