Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ու դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավը։
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։
Տիգրան Արզաքանցյանը ծնվել է 1966 թ-ի հուլիսի 8-ին քաղաք Գավառում։
1985 թ. ավարտել է Կամոյի ակադեմիկոս Ա. Թամամշևի անասնաբուժական և անասնաբուծական ակադեմիան:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1997 թ. հիմնադրել է «Մեծ Արարատ» ընկերությունը՝ Երևանում:
1998 թ. հիմնադրել է «Գրեյթ Վելլի» ընկերությունը:
1998 թ.-ին ստեղծել է «Ցար Տիգրան» կոնյակը:
2001 թվականից ի վեր հանդես է գալիս որպես Տնտեսական գիտությունների և ձեռներեցության ակադեմիայի միջազգային իրավունքի դոկտոր:
2002 թ.-ից 50 տարով վարձակալել է Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանը և սկսել Great Valley կոնյակների արտադրությունը:
2002 թ.-ին գնել է նաև Արտաշատի կոնյակի-գինու-օղու գործարանը, որը հիմնադրվել էր դեռևս 1905 թվականին:
2003 թ. Արզաքանցյանի ջանքերով հիմնադրվել է գինու գործարան Աշտարակում և Օշականում, որն, ի դեպ, միակն է ԽՍՀՄ-ում:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 2006թ. հուլիսից ՀՀԿ անդամ:
2003 թ.-ին նշանակվել է Բնական ռեսուրսների և էներգետիկայի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2003 թ. հիմնադրել է «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը:
2004 թ.-ին Գավառ քաղաքի օրը Տիգրան Արզաքանցյանին շնորհվել է պատվավոր քաղաքաց