««Պողպատյա հեղափոխությանը» պետք է դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան». Սերժ Սարգսյան

«Թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվել է պողպատյա հեղափոխութկունը: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պեղպատյա հեղափոխություն, բայց մենք 3 տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասված՝ թավշյա հեղափոխության ողջ պերճանքին: Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է՝ ժողովրդին տարբեր մասերի բաժանել, նշանակում է պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում: Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում»,-այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսներին, ապա յուրաքանչյուրը պարտավոր է այդ հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան:

«Եվ ոչ միայն վահան, այլ նաև մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց պողպատյա գործիքն օգտագործել մեր դեմ, մենք ուրիշ ելք չունենք»,-նշեց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել