Քաղաքացիներից մեկը հայտնեց, որ «Գելափն» իր սոցհարցումներն արել է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի շտաբում․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքացիներից մեկը քիչ առաջ կապ էր հաստատել հետս։

Հայտնում էր, թե Գելափն իր սոցհարցումներն արել է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի շտաբում։

Ասեմ, շատ զարմանալի է …

Փաստորեն անգամ Քոչարյանի շտաբում Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին հավասար վստահություն է վայելում ))»,-նշել է նա։

Այսօր «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, նշեց․ ««Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 23,8 տոկոս։

Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրանց օգտին կողմ կքվեարկի ընտրողների 7,4 տոկոսը։ ԲՀԿ-ի օգտին՝ 3,7 տոկոսը, ԼՀԿ–ի՝ 3,1 տոկոսը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել