Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով. Վահե Հակոբյան

Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով։ Այս մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզչության ընթացքում, հունիսի 11-ի հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը։

Այս տեմպերով, նրա խոսքով, ադրբեջանցիները վաղն արդեն կհասնեն մինչեւ Երևան։

Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են աշխատանքը բոլոր ոլորտներում, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ «Նրանք ժողովրդին հասցրել են պարտության պատերազմում։ Դեռեւս անհասկանալի է, թե քանի զոհ ունենք եւ քանի անհետ կորած։ Ամենուրեք քաոս է տիրում։ Հունիսի 20-ին մենք կփակենք այս խայտառակ էջը։ Մենք Նիկոլին ու նրա ուսապարկերին ասում ենք՝ ոչ»,- ավելացրեց Հակոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել