Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի հատվածի (ձախակողմյան) գազասպառողների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի, հարակից առանձնատների և Սեբաստիա փողոցի թիվ 23, 23ա, 25, 27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Գր.Լուսավորչի, Ֆրիկի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել