Սա ցույց տվեք ու ասեք թող պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Այսօր դավաճան հողատուն իմ հասցեին կրկին հոխորտացել է: Սա ցույց տվեք դրան ու ասեք թող քննություն անի ու պարզի, թե որտեղ էի ես պատերազմի օրերին և երբ եմ վերադարձել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, Աբովյանում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ բոլոր վախկոտներն ու առնետներն իրար գլխի են հավաքվել, որ իրենց հարցերը կարողանան լուծել։

«Դրանք շան նման վախեցած են։ Մենք շատ ենք մեղավոր, գիտեմ ինչ եք մտածում՝ ինչի են ազատության մեջ, ինչի դատված չեն և այլն, և այլն․․․ Իրենք ազատության մեջ են, որովհետև Հայաստանում դեռևս անկախ, կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց, իրենց վստահել մանդատներն ու իշխանությունը և ակնկալում է քաղաքացիների  տոկոս քվեն։

«Ես իմ ձեռները կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի»,-նշեց նա։

Փաշինյանը խոսեց նաև «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՀ 2-րդ ննախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հարցազրույցին։

«Էդ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին։ Ես հարց եմ տալիս, Քոչարյանը թող բա ասի՝ իրա տղեն որտե՞ղ ա եղել պատերազմի ընթացքում։ Թող հետաքննություն սկսվի՝ իմ տղան որտեղա սկսվել պատերազմին։ Ինձ դա էլ չեն ներում, ժողովորուդ ջան՝ թե ո՞նց, քո տղեն պիտի ծառայի, պիտի բանակ ուղարկես ծառայի՞, քո տղեն պետք ա առաջնագծում լինե՞ր․․․»,- ասաց Փաշինյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել