Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ Ստեփանակերտում քննարկել ենք այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր Հայրենիքի առջև: Դրանց դիմագրավելու և ստեղծված բարդ իրավիճակի խոչընդոտներն արագ հաղթահարելու համար Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել, ինչի համար հայտնում եմ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը:
Նորին Սրբության հետ օրվա ընթացքում այցելել ենք նաև Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և Գանձասարի վանական համալիր, որտեղ նա հանդես է եկել Հայրապետական մաղթանքով»: