Կութի համայնքապետը՝ ադրբեջանցիների կողմից հովվի վրա կրակելու լուրերի մասին

Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

Նշվում է նաև, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ տարածվող տեղեկության՝ հովիվը չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Նշվում է, որ կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր և րակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ, ով ասաց․ «Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև համ խառն ենք, համ էլ հաստատ չգիտեմ, հլը հովիվը տեղ չի հասել, անասուններն էլ չեն հասել, որ իմամանք՝ ինչ է եղել, ոնց է եղել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել