Ավարտական հանդիսավոր արարողություն է անցկացվել ռազմական համալսարանում

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։

Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, ավարտական փաստաթղթերի հետ ստացել խորհրդանշական սպայական դաշույններ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել