Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և փոխքաղաքապետ Մենու Հովսեփյանին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Կողմերը քննարկել են իրավիճակը Սյունիքի սահմանամերձ շրջաններում: Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում իր դաշնակցային պարտավորությունները կատարելու համար:
Նա շնորհակալություն է հայտնել Գորիսի ղեկավարությանը քաղաքում Ռուսաստանի ռազմական անձնակազմի տեղակայման հետ կապված բոլոր առօրյա խնդիրների արագ լուծման համար:
Իր հերթին՝ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ ընդհանուր առմամբ Հայաստանի և մասնավորապես տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում աջակցության համար: