Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․ Նիկոլ Փաշինյան

«Հո չէի գնալու ուրիշ երկրից գեներալ բերեի, մեր գեներալների միջից պետք է նշանակվեր»․ պատերազմի մասին խոսելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Աբովյանում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

Նա նա անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը։

«Ես Գլխավոր շտաբի պետ նշանակելուց առաջ խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, 2018 թվին էլ, 20 թվին էլ, ասել են՝ երկու մարդ կա, որ այս պահի դրությամբ պատրաստ է լինել Գլխավոր շտաբի պետ։ Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, ես օդից չեմ վերցրել։ Ընդ որում, երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ։

ՈՒ այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Չէի ուզում ասեի, բայց այսօր էլի առիթ կտամ, թող էլի հայտարարություններ անեն, ինչքան խոսեն՝ այնքան լավ։ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու, Շուշիի համար։ Ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբ ինչի է երկու օր, օրուկես ուշացումով տեղ հասել»,-ասաց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել