Ինքը հայերեն չգիտի, ասում է՝ սամալյոտի զուգարանի մեջ, որ մտնում ես, գրված է՝ օկուպացված․ Փաշինյանը՝ Քոչարյանի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 5-ին, շարունակում է իր հանդիպումները համակիրների հետ։

Այսօր նա հանդիպում է կազմակերպել Կոտայքի մարզում՝ Աբովյանում։

Նա խոսեց վերջին տարիներին նախկին իշխանությունների տարած քաղաքականության ու գրավված տարածքների մասին։

«Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակված Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը 2001 թվականի մայիսի 8-ին Արամ Աբրահամյանի կողմից վարվող Ա1+ հեռուստաընկերության «Պոստ Սկրիպտում» հաղորդման եթերում ասում է հետևյալը․ «Եթե մենք ստանում են Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինչց, պետք է վերադարձվեն», իմիջիայլոց, լրագրողն այդ հարցազրույցում հարց է տալիս Մեղրիի մասին, նա էլ ասում է՝ չեմ պատասխանի, որովհետև դա բանակցային գաղտնիք է։ Այսինքն՝ Լաչինն ու մնացած տարածքները օկուպացված տարածքներ են։ Այսօր մարդ կա, ասում է՝ բառադի հայտարարություններ չի կարելի անել երկրի ղեկավարին, իբր մեղադրանք է ուղղում։ Հասկացաք, մեղադրանք է ուղղում։

Վարդան Օսկանյանի այս հայտարարությունից հետո, բնականաբար, Հայաստանում մեծ աղմուկ է բարձրանում։ Լրագրողները Ռոբերտ Քոչարյանին են դիմում, ասում են՝ էս ինչ է ասում։

2001 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ-ից վերադարձող Քոչարյանը լրագրողներին բացատրում է occupied բառը․ մեջբերում եմ Ռոբերտ Քոչարյանից․ «Օդանավում, լվացվելու տեղը, ես հատուկ նկատեցի, որ գրված էր՝ occupied, դա չի նշանակում զավթված կամ որևէ այլ նշանակության»։  Հարց են տալիս, ասում են ԱԳ նախարարն ասել է, որ տարածքներն օկուպացված են, ասում է՝ լրագրողներ ջան, սամալյոտի զուգարանի մեջ, որ մտնում ես, գրված է՝ օկուպացված։ Այսինքն էս մարդը չի հասկանում։ Դե, քանի որ ինքը հայերեն չգիտի, էդ պահին չի կողմոնորոշվել»։

Այս խոսքերից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Փաշինյանը շարունակեց միտքը՝ նշելով, թե Քոչարյանը մտածել է՝ կարող է շատ ամոթ է զուգարան բառն օգտագործելը․ «քցել-բռնելա, ասելա՝ լվացվելու տեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել