Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ
Երեկ երեկոյան հրավիրել եմ պետական նախարարի պաշտոնում իմ առաջին խորհրդակցությունը՝ 2020թ. պատերազմի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծման շուրջ: Օրենսդիր, գործադիր և համայնքային իշխանությունների մասնակցությամբ առաջին ու ընդլայնված հանդիպմանն ընդգծել եմ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին:
Շահառուների ընտրության չափանիշների, ծրագրային միջոցառումների, բնակտարածքի հատկացման և մի շարք այլ սկզբունքային պայմանների շուրջ սկսվել են ակտիվ քննարկումները: Շահագրգիր կողմերի առաջարկները լսելով ու վերլուծելով՝ առաջիկա օրերին 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը ծրագրի տեսքով կներկայացնենք կառավարության հավանությանը»: