«Վերջին զանգի» օրը ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 մեքենայի 20-ի ղեկին անչափահասներ են եղել

Ոստիկանությունը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության արդյունքները։

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։

Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ գտնվեցին ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։ Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք շրջանավարտներին և մաղթում բարի երթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել