Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Գ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրվում է նրանում, որ 2012թ. մայիսի 17-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 2-րդ տարածքի 100 տան բակում Արմեն Մ.-ի, վերջինիս աներորդու` Էրիկ Ն.-ի և զոքանչի` Սեդա .Ա-ի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որին միջամտել է նաև Արմեն Գ.-ի կինը` Լուսինե Բաղդասարյանը և վերջինս, իր մոտ եղած ծալովի դանակով, դիտավորությամբ, մի քանի հարվածներ է հասցրել Մեսրոպ Մ.-ի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի շրջանին` նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստրագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: