Առավոտ ուրիշ գին է, երեկոյան՝ ուրիշ, զուգարանի թղթից սկսած ամեն ինչ թանկ է․ քաղաքացիները՝ թանկացումների մասին

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6% գնաճ: Բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Փորձել ենք քաղքացիներից հետաքրքրվել, թե իրենք հատկապես ո՞ր ապրանաքներում են գնաճ նկատել, և ըստ իրենց ինչի հետ է կապված գնաճը:

Նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ համաշխարհային գնաճ է գրանցվել: Նրա խոսքով՝ համաշխարհային շուկայում թանկացումները մասնավորապես եղել են ձեթի և յուղերի ոլորտում, 40 տոկոս շաքարավազի գների աճ է նկատվել, բարձրացել է կաթնամթերքի, հացահատիկի գները:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել