Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել, որում ասված է.
Հարգելի՛ հայրենակիցներ.
Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք եմ մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:
Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:
Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին: