Ե՞րբ է տրվում ժառանգության իրավունքի վկայագիրը

Ժառանգության իրավունքի վկայագիրը նոտարի կողմից ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:

Եթե ծագել է վեճ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ, ապա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել