Տավուշի մարզում կրակոցները գրանցվել են դեպի օդ և մի քանիսը մեր դիրքերի ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ

Տավուշի մարզում հնչած կրակոցների վերաբերյալ այսօր՝ մայիսի 27-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ասաց. «Տավուշի սահմանագոտում իրավիճակը անփոփոխ կայուն է կրակոցները գրանցվել են դեպի օդ և մի քանիսը մեր դիրքի ուղղությամբ մեր զորքը այնտեղ իրավիճակը հսկում են»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է: Լուրը տարածել է  WarGonzo նախագիծը: Իրավաբան.net-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ: Վերջինս լուրը հերքեց:

«Մենք նման տեղեկատվություն չունենք: Այս պահին սահմանային իրավիճակը խաղաղ է»,-նշեց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել