Հսկողության հանձնելն այն է, երբ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է, պարտականություն է դրվում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց հսկողության հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:
Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելուց:
Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net