91-ամյա տատիկը վրաերթի է ենթարկել 101 տարեկան պապիկի: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բերբեք քաղաքում: Ինչպես հայտնում է «Սվոբոդա» ռադիոկայանը, 101 տարեկան պապիկը, ով ակտիվ կենսակերպով էր ապրում, մահացել է տեղում, սակայն տատիկին չեն ձերբակալել: