Իջևան-Նոյեմբերյան հատվածի 46-րդ կմ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում կա մեկ զոհ

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 46-րդ կմ-ում իրեն պատկանող Վազ 2102 մակնիշի ավտոմեքենայով դեպի Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս չի ապահովել մեքենայի լիարժեք կառավարումը, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին հակասող գործողություններ, տեխնիկական տեսակետից ստեղծել վթարային իրադրություն,ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ձախ կիսաշրջադարձով ընթանալու ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող քարին ու շրջվել, որի հետևանքով մեքենայի առջևի աջ նստատեղում գտնվող ուղևոր Վարուժան Ա.-ն ստացված մարմնական վնասվածքներից մահացել է:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել