Քաղաքացու անձնական խուզարկությամբ Ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվե՞լ է թմրամիջոց

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Սմբատ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի նոյեմբերի 26-ին Տաշիր քաղաքի Կրուպսկայա հասցեի մերձակա դաշտավայրից կանեփ տեսակի բույսը քաղելու եղանակով, ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և առանց իրացնելու նպատակի պահել զգալի չափերով՝ 1.08 գրամ հաստատուն քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2013 թվականի մարտի 29-ին նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել