Փոփոխվո՞ւմ է արդյոք որդեգրված երեխայի անուն-ազգանունը

Որդեգրված երեխայի համար կարող է պահպանվել նրա անունը, հայրանունը և ազգանունը։

Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ երեխան կնոջ կողմից որդեգրվելիս՝ նրա կողմից որպես որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով։

Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաև նրա նշած անունը։

Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը։

Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր (մոր) ազգանունը, անունը և հայրանունը ծննդի պետական գրանցման գրքում գրառվում են այդ անձի (որդեգրողի) ցուցումով։

Տասը տարին լրացած որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ եթե մինչև որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու։

Որդեգրված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման մասին նշվում է նրա որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել