Ոմն Կյաժի հետ կատարե՞լ է 5.000.000 դրամին համարժեք գողություն

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Նիկոլայ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Մուշեղ Կ.-ի և ոմն Կյաժի հետ, 2011թ. նոյեմբերի 4-ին ժամը 03.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի X հասցեում գործող, ԱՁ Մխիթար Ջ.-ին պատկանող խանութի պատուհանի ապակին հանելու եղանակով ապօրինի մուտք եմ գործել ներս և այնտեղից գողացել 5000000 ՀՀ դրամ արժողության 141 հատ անվադողեր և 5 մարտկոցներ` Մխիթար Ջ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել