Գ.Փոթիկյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 22.05.2012թ. թիվ ԱԳ927903 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 22.05.2012թ. Հայցվորը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 32-րդ մասի հիման վրա ենթարկվել Է վարչական տույժի՝ 30.000 դրամ տուգանքի։
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից 22.05.2012թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որում նշվել է. «Սարյան փ. վարորդը կատարեց կանգառ հետիոտնային անցման վրա, որը կապված չէր հարկադրված կանգառի հետ»: Գ.Փոթիկյանը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց և բացատրություն տալուց, ինչի մասին արձանագրության մեջ տեսուչի կողմից կատարվել է համապատասխան գրառում: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 22.05.2012թ. կայացվել է թիվ ԱԳ927903 որոշումը, որով Գ.Փոթիկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 30.000 դրամ գումարի չափով։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կատարվել է գրառում այն մասին, որ վարորդը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը և բացատրություն տալ։ Նշված հանգամանքը հայցվորի կողմից չի վիճարկվել, հետևաբար դատարանը հաստատված է համարում, որ հայցվորը, մասնակցելով վարչական վարույթին, չի իրացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքները, բացատրություն չի տվել և չի վիճարկել իր կողմից խախտում թույլ չտալու հանգամանքը։ Մինչդեռ, եթե վարորդը, իրացնելով վերը նշված հոդվածով սահմանված իր իրավունքները արձանագրության մեջ կատարեր գրառում այն մասին, որ ինքը խախտումը թույլ չի տվել, ապա վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր կլիներ ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` խախտում թույլ չտալու վերաբերյալ անձի ներկայացրած տեղեկության իuկության մեջ հավաuտիանալու համար։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։
Աղբյուրը` Իրավաբան.net