Մերի Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ` զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 2012թ. նոյեմբերի 29-ի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իբր 2012թ. նոյեմբերի 28-ին Խանջյան փողոցում գտնվող «XXX» Կարաոկե ակումբում, իր ծանոթ Հրաչյա Պ.-ը դանակի սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net