Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուսաթյանը հայտնում է.
«Կարևոր քայլ արտաքին հարաբերություններում.
Այսօր տեսակապի միջոցով ստորագրեցի համագործակցության հուշագիր Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքի քաղաքապետ Մեհրան Ալմազադեյի հետ: Մեր քաղաքների միջև ստորագրված այս հուշագիրը էլ ավելի կամրացնի հայ-իրանական հարաբերությունները, համագործակցության լայն հնարավորություններ կստեղծի մեր երկու քաղաքների համար:
Քննարկումը վարում էր Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը»: