Ինչ է իրենից ներկայացնում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը․ որ դեպքում այն կհանգուցալուծվի
«Քանի որ պաղեստինյան խմբավորումները 2014 թվականից ի վեր զգալի ներուժ էին հավաքել, սպառազինություն էին ձեռք բերել, ընթանալու են օդային ռազմական գործողություններ, և իսրայելական կողմը փորձելու է վնաս հասցնել այնքան, մինչև հասկանա, որ զգալիորեն կոտրել է պաղեստինյան խմբավորումների ներուժը»,- այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումների մասին։
Արևելագետը նշում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նորագույն պատմության ամենատևական ու արյունալի հակամարտությունն է և կհանգուցալուծվի այն ժամանակ, երբ ուժերի բացահայտ անհամաչափությունը վերականգնվի։
«Միակ իրական աջակցությունը, որը նաև կարող է նպաստել, որ այս հիմնախնդիրը կարգավորման տեսանկյունից տեղից շարժվի, այն է, որ ինչ-որ մի երկիր փորձի հենց ռազմադաշտում, ռազմական ճանապարհով աջակցել պաղեստինցիներին, ինչը ես այսօր անհավանական եմ համարում»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ այնտեղ ապրող հայերը համարվում են Իսրայել պետության քաղաքացիներ և կրում են նույն վնասներն ու անհանգստությունը, ինչպես Իսրայելի մյուս քաղաքացիները, բայց, համեմատաբար անվտանգ են, քանի որ ոչ հրեա են, ոչ՝ արաբ։
«Մինչև այժմ եղած տեղեկության համաձայն՝ մենք դեռևս մարդկային առումով վնասներ չենք կրել։ Բայց պայմանավորված հակամարտության հետագա ընթացքով, իհարկե, ոչինչ բացառել չի կարելի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։