Վերջին ամսում թանկացել են բանջարեղենը, շաքարավազը, միրգը, ձեթը, ծխախոտը

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Ըստ Հայաստանում 2021թ.հունվար-ապրիլին գրանցված սպառողական գների ինդեքսի՝ մրգի ապրանքախմբում1 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ`7.8% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%):

Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝4.7%-ով:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1% և 1.6%:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում):

2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6% և 0.7% գնաճ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել