Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97%֊ը։
Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնց, օպերատիվ քննարկման և վերլուծության արդյունքում, ընթացք է տրվել»: