«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը։
«Արդյունքում ջրամբարների լցվածությանը զուգահեռ մենք սկսել ենք ջրամատակարարման աստիճանական վերականգնումը և ամբողջական ջրամատակարարումը կապահովենք եկող 12 ժամերի ընթացքում։
Ընկերությունը կրկին հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հայտարարության մեջ: