Լու՞րջ եք ասում, էս ի՞նչ դիսկուրս է ընդհանրապես․ Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում ասաց․

«Երբ որ ես երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում հարց էի բարձրացնում մեր սահմանների կահավորման մասին, ստացա վարչապետից հեգնական պատասխան, թե ինչ որ պետք է արվում է, և լավ է, որ դու և ադրբեջանցիները չեք տեսնում։ Եվ հիմա լա՞վ է, որ ադրբեջանցիները ուրիշ բաներ են տեսնում։

Եվ ես այսօր ուզում եմ խոսել միասնականությունից։ Ելույթներ ծատ հնչեցին՝ եկեք լինենք միասնական։ Ու՞մ հետ միասնական լինենք։ Միասնական լինենք, որ դուք այս օրերին շարունակում եք հայտարարություն տարածել, թե պատգամավորի տված հարցի արդյունքում ադրբեջանցիները հարձակվեցին։

Լու՞րջ եք ասում, էս ի՞նչ դիսկուրս է ընդհանրապես, դուք հասկանու՞մ եք ուր ենք գնում, դուք հասկանու՞մ եք՝ մեր երկրի հետ ինչ է կատարվում։ Եվ ինչպե՞ս կարելի է այսօրվա երկխոսությունը ընդհանրապես ծավալել այս տիրույթում։ Մենք եթե որևէ բան ունեք խոսելու այսօր, դա միջազգային հանրության հետ խոսելն է բանակցությունների միջոցով, որ ադրբեջանցիները հետ գնան։ Ու վայն էն է, որ հանկարծ մենք թույլ տալ, որ ադրբեջանը կարողանա մարսի այս ոստնձգությունը ՀՀ-ի նկատմամբ։ Եթե սա մարսեցին, շատ ավելի վատ է լինելու

Ես ուզում եմ անդրադառնալ նաև պաշտոնական ստերին։ Խնդրել, պարտադրել, հորդորել բոլորին՝ երբ որևէ բան է կատարվում, խնդրում եմ, հարգելիներս, մի ստեք։ Մարդիկ տեսնում են՝ ադրբեջանցիները գալիս են՝ ոտքերով, քայլելով գալիս են, մարդիկ անզեն աչքով տեսնում են։ Միացնում են հեռուստացույցը, համացանցում նայում են տեղեկություններ, որ պաշտոնապես հերքում են՝ մոլորյալներ են, չգիտեմ՝ ովքեր են, չկա այդպիսի բան։ Ինչու՞ եք խաբում, եղած փաստերն ինչու՞ եք խաբում»։

Ելույթի ընթացքում ԱԺ դահլիճից եղան գոռոցներ, թե այդպիսի բան չի ասվել, ինչի ի պատասխան, Թագուհի Թովմասյանը շարունակեց․

«Ասվել է, մարզպետնեը ասել են, որ չի եղել նման բան։ Մի՛ խանգարեք ինձ։ Դուք եք ստում, և ես փաստերով ասում եմ, որ ստել են, ասել են, որ չի եղել խախտում։ Մինչև վարչապետի ԱԽ նիստում արված հայտարարությունը հերքվել է, որ ՀՀ տարածք են մտել։

Ես ուզում եմ նաև ահազանգել, որ կոնկրետ Գեղարքունիքի մարզում մենք չունենք ռուսական որևէ ներկայացվածություն և կենկրետ Կութ համայնքից ունեմ ահազանգ, որ քաղաքացիները անզեն կանգնած են եղել և նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք։ Նրանց խնդրանքն է, որ ես բարձրաձայնում եմ՝ գոնե հովիվներին տրամադրենք զենքեր, որ ինքնապաշտպանվեն։ Մարդիկ չեն կարողանում իրենց անասուններին ապահով արածացնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել