Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 13-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։