Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ ու պայթյուն է տեղի ունեցել Կազանի դպրոցներից մեկում: Կրակոցների հետևանքով սպանվել է 1 ուսուցիչ և 7 աշակերտ, կա 32 վիրավոր, երկրի ԱԻ ծառայության փոխանցմամբ, 2 աշակերտ էլ մահացել է երրորդ հարկի պատուհանից ցատկելուց հետո:

Հիվանդանոց տեղափոխված 18 աշակերտներից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային սպանություն կատարելու հոդվածով։

Իլնազ Գալյավիևը զինված է եղել Hatsan ESCORT ինքնաձիգով:

«Այն դպրոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, անվտանգության աշխատակիցներ չեն եղել, կար միայն «կարմիր կոճակ»,-այս մասին հայտարարել է Ռուսական գվարդիայի ղեկավարի խորհրդականը։

Նշվում է, որ հարձակվողը հրազեն պահելու թույլտվություն է ստացել բոլորովին վերջերս` ապրիլի 28-ին:

Գալյավիևը քննիչներին ասել է․ «Ես հասկացել եմ, որ Աստված եմ, մոտ 2 առաջ եմ հասկացել, որ Աստված եմ։ Ես սկսեցի բոլորին ատել, իմ մեջ հրեշ է արթնացել»։

Նշենք, որ 19-ամյա Իլնազ Գալյավևը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների հայտնի ահաբեկչության օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել